ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Քոչարյանից բացի ուրիշ «հերոսի» անուն չգիտե՞ս

Քոչարյանից բացի ուրիշ  «հերոսի» անուն չգիտե՞ս
23.07.2024 | 10:52

Մարտի 5-ին, եղբոր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Եռաբլուրում սույնը իր անամոթ վարքագծից հետո, երբ Նիկոլին պաշտպանելով, նախ՝ վիրավորեց լրագրողին, իսկ հետո կեղծիքներ արտաբերեց, բավական երկար ժամանակ կորած էր:

Բայց Հայաստանի ԵՄ անդամ դառանալու վերաբերյալ նիկոլականների կեղծ և սուտ թեզի հրապարակ նետելուց հետո սա կրկին ակտիվացել է:

Սրանք լուրջ քննարկում են այդ հարցը չպատասխանելով ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ հարցին՝ իսկ մեզ ԵՄ-ում սպասու՞մ են:

Պատասխանը շատ պարզ է՝ Ո՛Չ:

15 տարի վրացիներին խաբելը, երբ պաշտոնական Թբիլիսին հիմա բացահայտ է փոխում իր քաղաքականությունը դաս չէ՞ մեզ համար:

Օրինակ չէ մեզ համար նաև ԵՄ-ի կողմից ՈՒկրաինային խաբելը:

Սույնը, ով տառապում է քոչարյանաախտով չէր կարող չանդրադառնալ ՀՀ 2-րդ նախագահին՝ քննադատելով, թե բա Քոչարյանի օրոք ռեստորաններ և հյուրանոցներ են միայն բացվել:

Իբր տնտեսությունը չի զարգացել:

Բացարձակ նպատակ չունենալով պաշտպանել Քոչարյանին, ընդամենը մի քանի օրրինակ.

Քոչարյանը 1998 թ-ին նախագահ դարձավ, երբ Հայաստանի բյուջեն 700-800 միլիոն դոլար էր, իսկ 2008 թ-ին Սերժ Սարգսյանին թողեց 3 միլիարդ դոլարից ավելի բյուջեով երկիր:

Եթե կարելի է համարել, որ «սրճարան-հյուրանոցներով» կարելի է եռապատկել բյուջեն, ապա շատ լավ է:

Մարդ պետք է տարրական անբարոյական լինի, որ տարեկան 140 միլիոն դոլարով պետական պարտքը ավելացնող Քոչարյանին (10 տարում 1 միլիարդ 400 միլիոն դոլար) համեմատի Նիկոլի հետ, ով ժառանգելով 6,7 միլիարդ դոլար պետական պարտքը այն այս 6 տարում հասցրել է 12 միլիարդ դոլարի (6 տարում այն ավելացել է 5 միլիարդ 300 միլիոն դոլարով):

Չգիտես ինչու ժամանակակից Երևանի սիմլովը մինչև հիմա համարվում է Քոչարյանի օրոք կառուցված Հյուսիսային պողոտան:

6 տարում Նիկոլը, ով ժամանակին ամենավերջին զրպարտություններն ու կեղծիքներն էր տարածում այդ պողոտայի շինարարության դեմ, հիմա իր հյուրերին բերում ու ման է տալիս Քոչարյանի օրոք կառուցած այդ պողոտայով:

Հետաքրքիր է, այս ողորմելին Քոչարյանից բացի ուրիշ «հերոսի» անուն չգիտի՞...

Ի դեպ, իբր ԵՄ անդամ դառնալով արդյունաբերական «գիգանտի» վերածվելու մասին սույն անձի մտքերը բացահայտ կեղծիք են: Ժամանակին արդյունաբերական «գիգանտներ» Լիտվան և Լատվիան ԵՄ անդամ դառնալուց հետո դարձել են թույլ գյուղատնտեսություն ունեցող ԵՄ անդամներ...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4094

Մեկնաբանություններ